Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՊԵԿ-ը պայմաններ ստեղծեց, ֆիննախն ավելացրեց

ՊԵԿ-ը պայմաններ ստեղծեց, ֆիննախն ավելացրեց
01.12.2017 | 00:27

2018-ի պետական բյուջեի նախագիծը շահեց՝ գործադիրը երեկ որոշեց 15 մլրդ դրամով ավելացնել ծախսային հատվածը: Այս ավելացումը ըստ երևույթին պայմանավորված է ՊԵԿ-ի աշխատանքով: Գաղտնիք չէ, որ բյուջեն «լցվում» է հարկերի հաշվին:
Հարկային մուտքերը այս տարվա 9 ամիսների կտրվածքով գրեթե բոլոր ոլորտներում աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին 2 օր առաջ թվերով փաստեց ՊԵԿ-ը:


Մեր նպատակն է հասկանալ` ինչի՞ արդյունքում է այդ աճը ապահովվել: Եթե նկատենք, որ վերջին մեկ տարում հարկերի դրույքաչափերի էական բարձրացում տեղի չի ունեցել, ինչը չի կարելի ասել նախորդ տարիների մասին, ապա պետք է ենթադրել, որ առաջընթացը պայմանավորված է իրականացվող նպատակային քաղաքականությամբ: Այս մասին է փաստում նաև խոշոր և միջին հարկ վճարողների եկամտային հարկի մուտքերի 4,2 մլրդ, իսկ շահութահարկի 1,6 մլրդ դրամի ավելացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նկատենք, որ վերջին 10 ամսում տնտեսության շուրջ 57 ոլորտներում աճել են հարկային մուտքերը:


Իհարկե, հարկային մուտքերի աճը առաջին հերթին տնտեսության ակտիվացման բարոմետրն է, սակայն, մյուս կողմից, եթե հարկահավաքը իր տեղում չլինի, ապա այդ նույն բարոմետրը կարող է և ճիշտ չաշխատել: Իսկ որ հարկային քաղաքականությունը դրական առումով փոխվել է, փաստում են և՛ արտադրողները, և՛ ներկրողները, և՛ արտահանողները, որոնց համար անմիջականորեն գործարարի հետ խնդիրների քննարկման ՊԵԿ-ի նոր քաղաքականությունը առանցքային նշանակություն ունի հարկերի հավաքագրման և եղած խնդիրները լուծելու հարցում: Երևի թե այդ քաղաքականության արդյունքում է նաև, որ 8,7 մլրդ դրամով նվազել են շահութահարկի գծով գերավճարները:
Եթե խոշոր և միջին գործարարների եկամտահարկի մուտքերի հավաքագրման ավելացումը կարող է պայմանավորված լինել տնտեսության ակտիվությամբ, ապա այլ հարկային եկամուտների գծով այս 9 ամիսների ընթացքում արձանագրված աճը կարող է պայմանավորված լինել ոչ միայն իրացվող ապրանքների վաճառքի գներով, այլև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և համակարգող օբյեկտներն ամբողջությամբ հայտարարագրելու նկատմամբ հսկողության մեծացմամբ: Այս հիմնավորումը ապացուցում են թվերը. բնօգտագործման և բնապահպանական վճարների աճը կազմել է 628,2 մլն դրամ, հաստատագրված վճարների գծով՝ 67,7 մլն, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ 338,6 մլն դրամ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ